BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Իրենք վարչապետի՜ թոռներ են

Իրենք վարչապետի՜ թոռներ են
23.10.2015 | 00:51

Ընդհանրապես, Հայաստանի քաղաքական էլիտայի քեֆերը, հարսանիքներն ու ծնունդ-կնունքները զերծ չեն զավեշտալի դրվագներից: Ահավասիկ, նախորդ շաբաթ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեփական անունը կրող եկեղեցում կնքեց սեփական թոռնիկներին: Բնականաբար, ներկա է եղել քաղաքական ողջ վերնախավը` նախարարական դասով հանդերձ: Այնտեղ է եղել նաև Ռոբերտ Քոչարյանի երգչուհի հարսը` Սիրուշոն, ամուսնու հետ:
Զավեշտալի վիճակում է հայտնվել Վարդան Այվազյանը: Կնունքի արարողության ժամանակ պատգամավորն ուշացումով եկեղեցի է մտել հենց այն պահին, երբ քահանան ներկաներին առաջարկել է դեմքով դեպի դուռը շրջվել: Որսալով իրեն սևեռված հայացքները, Վարդան Այվազյանը մի պահ շփոթվել է, «մեխվել» տեղում, հետո տեսնելով, որ արարողությունը շարունակվում է, իսկ ոմանք էլ իր շփոթմունքի պատճառով քմծիծաղ են տալիս, «եքա բոյն» առած, պատերին «քսմսվելով», կանգնել է վերջին շարքում: Ավելի ուշ պատգամավորն անկեղծացել է, որ էդ պահին իրեն թվացել է, թե եկեղեցի է մտել «սխալ» մուտքից:
Մեկ այլ ծիծաղելի իրավիճակ է ստեղծվել բուն կնունքի ընթացքում, երբ փոքրիկներին ցողել են մեռոնաջրով, դե, նրանք էլ ձայները գլուխներն են գցել: Վարչապետ պապիկը որդուն ու դստերը կշտամբել է, թե ինչու երեխաների ձայնը չեն կտրում, խայտառակ են անում այսքան մարդկանց մեջ։ Խեղճ երեխեքին կնունքից առաջ երևի մոռացել էին մի լավ դաս տալ, որ ականջներին օղ անեն, վարչապետ պապին էլ էդ ազիզ օրով խաղքուխայտառակ չանեն։ Չէ՞ որ իրենք սովորական երեխաներ չեն, որ սառը ջրից հուշտ լինեն։ Իրենք վարչապետի՜ թոռներ են։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ